Logo

Անչելոտին աջակցել է Բենզեմային

Հեղինակ
Վարդան Ղազարյան
10:32 / 05.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին աջակցել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային: «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի խաղում Բենզեման չէր կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը և մադրիդյան թիմը միավորներ էր կորցրել (1-1):

«Յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքի իրավունք: Երբ Կարիմը լավ մարզավիճակում չէ, այդ կարծիքները կարող են հնչել, և դա նորմալ է պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սակայն դա չի վերաբերում ո՛չ մեզ, ո՛չ Կարիմին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

34-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի, խփել 4 գոլ: Ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մալյորկայի», «Աթլետիկոյի» ու «Լայպցիգի» դեմ խաղերը:

Իսպանիայի առաջնության 7 տուրերից հետո «Ռեալն» ունի 19 միավոր և կատալոնական «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ