Logo

Անչելոտի. «6 տիտղոս կա, և «Ռեալը» ցանկանում է պայքարել յուրաքանչյուրի համար»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:30 / 04.08.2022• ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ գալիք մրցաշրջանում թիմը պայքար է մղելու հնարավոր բոլոր տիտղոսների համար:

«Մեզ համար իրավիճակը համեմատաբար վատ է, քան «Այնտրախտի» համար, քանի որ նրանք մրցաշրջանն ավելի շուտ են սկսում, բայց պայքարելու ենք հաղթանակի համար:

Միայն առաջ ենք նայում: Նախորդ մրցաշրջանի հաղթանակներն ամրապնդում են մեր վստահությունը, բայց հարկավոր է կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա: Նոր մրցաշրջանում խաղարկվում է 6 տիտղոս, ու մենք ցանկանում ենք պայքարել յուրաքանչյուրի համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:

2022/23 մրցաշրջանում «Ռեալը» կմասնակցի 6 մրցաշարի՝ Լա լիգային, Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններին, Չեմպիոնների լիգային, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին և աշխարհի ակումբային առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ