Logo

Անչելոտին պետք է քննություն հանձնի մարզչական աշխատանքը շարունակելու համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:43 / 31.01.2022ՍՊՈՐՏ
Karlo Ancheloti - exam

ՈՒԵՖԱ-ն հորդորել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին մարզչական պարտադիր քննություն հանձնել:

2021 թվականի դեկտեմբերի 31-ին իտալացու մարզչական արտոնագրի ժամկետը լրացել է։ ՈՒԵՖԱ-ն ծանուցել է 62-ամյա մասնագետին, որ նա պետք է քննություն հանձնի՝ մարզչական աշխատանքը շարունակելու համար՝ հայտնում է Goal-ը՝ հղում անելով Corriere dello Sport-ին:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Անչելոտիին հայտնել է, որ իրենք կապ կհաստատեն ՈւԵՖԱ-ի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար:

Հավելենք՝ Անչելոտին մարզչական կարիերայի ընթացքում նվաճել է 21 գավաթ՝ 3 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա