Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ Լա լիգայի 3-րդ տուրում հաղթանակը 3-1 հաշվով:
««Ռեալը» շատ լավ կազմ ունի, հինգ փոխարինումը նույնպես շատ է օգնում: Երբ խաղը բացվում է, մենք առավելություն ենք ունենում, քանի որ ունենք հզոր ու արագ խաղացողներ: Այս առումով մենք ավելի ուժեղ ենք։ Հաղթեցինք, քանի որ ավելի եռանդով էինք գործում, քան մրցակիցը։
Մենք լավ սկսեցինք խաղը, արագ գոլ խփեցինք, բայց հետո թուլացրինք ինտենսիվությունը: Երկրորդ խաղակեսը հեշտ չէր, բայց մենք ավելացրինք տեմպը, և դա արդյունք տվեց։
Մենք երեք արտագնա հանդիպում անցկացրինք և երեք հաղթանակ տարանք։ Ես շատ ուրախ եմ։ Մենք լավ դինամիկա ունենք, պետք է շարունակենք նույն ոգով»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը 100-տակոսանոց ցուցանիշով՝ 9 միավորով, «Բետիսի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: