Logo

Անչելոտի. «Կվարացխելիան յուրահատուկ ֆուտբոլիստ է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:03 / 03.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել իտալական «Նապոլիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի մասին:

««Նապոլին» թիմ է հրավիրել շատ լավ ֆուտբոլիստների, թարմ արյուն է ներարկել: Այս պահին դժվար է կանխատեսումներ անելը, թե ինչի է ընդունակ այս թիմը, քանի որ նրանք դարձել են անկանխատեսելի:

Եթե տեղյակ չեք, ապա ասեմ, որ մենք հետևում էինք Կվարացխելիային, երբ ես աշխատում էի «Նապոլիում»: Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Rai Sport-ը:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլին» գլխավորել է 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ