Logo

Անչելոտին կրկնել է Ֆերգյուսոնի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:09 / 06.10.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայում կրկնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը:

Լրագրող Պեդրո Մոնտանան հայտնում է, որ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում հաղթանակը (2-1) 102-րդն էր իտալացի մասնագետի համար գլխավոր եվրագավաթում:

Անչելոտին 182 խաղում է հատել 102 հաղթանակի շեմը, իսկ Ֆերգյուսոնն այդ արդյունքին հասել էր 190 հանդիպումներին: Այդ ցուցանիշով 3-րդ տեղում է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը 151 խաղում տարել է 96 հաղթանակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ