Logo

«Ռեալում» որոշել են՝ ով է փոխարինելու Անչելոտիին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
09:25 / 13.09.2022• ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-Տուխել

Մադրիդի «Ռեալում» մտադիր են հրավիրել գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելին, երբ թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշի հեռանալ զբաղեցրած պաշտոնից, հայտնում է The Athletic-ը: 

Ամենայն հավանականությամբ, Անչելոտին չի երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, ու կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ Տուխելը վերջերս էր հեռացվել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նրան փոխարինել էր անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերը:

Կառլո Անչելոտին մադրիդյան կարիերայի ընթացքում 7 տիտղոս է նվաճել: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ