Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ արտագնա հաղթանակի մասին (1-0):
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և այդքան շուտ հաշվի մեջ առաջ անցնելը շատ օգնեց: Բայց մենք չկարողացանք ժամանակից շուտ վճռել խաղի ելքը, և ինտրիգը պահպանվեց մինչև խաղի ավարտը:
Մենք իրականացրինք մեր առջև դրված խնդիրը և վճռականորեն կանգնեցրեցինք նրանց հարձակումները: Միլիտաոն ու Ռյուդիգերը հիանալի հանդիպում անցկացրին: Ես խաղացողներին խնդրել էի ռիսկային փոխանցումներ չկատարել, այլ վերահսկել գնդակը»:
Միլիտաոյի խաղի մասին
«Շատ լավ խաղաց, Ռյուդիգերը՝ նույնպես: Նույնը կարող եմ ասել Չուամենիի մասին: Մենք «չոր» հանդիպում անցկացրինք, դա կարևոր է: Մենք աճ ենք գրանցում»:
«Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպանության մասին
«Դեռ չգիտեմ, թե երեքշաբթի ով կխաղա «Շախտյորի» դեմ: Տեսնենք՝ ով «Բարսելոնայի» դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում: Դեռ մտածելու ժամանակ կա»,- «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն: