Logo

Անչելոտի. «Ռեալը» բոլորից շատ է գոլ խփում, իսկ նրանք ասում են, որ մենք խաղում ենք հակագրոհներով»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:25 / 15.01.2022Լուրեր
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-2) խոսել է իր գլխավորած թիմի խաղաոճի մասին։

«Ես հարգում եմ ֆուտբոլը բոլոր կողմերով։ Եթե ինչ որ մեկը մտածում է, որ գնդակին տիրելը հաղթելու միակ տարբերակն է, ապա դա հիանալի է։ Ես հարգում եմ, թե ինչպես «Կադիսը» խաղաց մեր դեմ, քանի որ մեզ դժվարություններ ստեղծեց։

Իդեալական համակարգեր գոյություն չունեն։ Եթե մենք խաղում ենք հակագրոհներով, ապա չենք կարող բոլոր խաղերում հաղթել, եթե մենք մշտապես տիրում ենք գնդակին, ապա նույնպես չենք կարող միշտ հաղթել։

Եթե մենք մեկ անգամ խաղացել ենք պաշտպանողական ոճով, ապա դա չի նշանակում, որ «Ռեալն» այդպիսի թիմ է։ «Ռեալը» բոլորից շատ է գոլ խփում, իսկ նրանք ասում են, որ մենք խաղում ենք հակագրոհներով։ Ինձ դա չի հուզում, քանի որ հակագրոհներով խաղալը հեշտ չէ։

Վաղը «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22։30-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա