Logo

Ամոյանի չեմպիոնական գոտեմարտի և պարգևատրման արարողության տեսանյութը

23:49 / 19.09.2025Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) Զագրեբում ընթացող աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը եզրափակիչում 10-1 հաշվով հաղթել է ճապոնացի Նաո Կուսակային: 2021 թվականի աշխարհի չեմպիոնն Օլիմպիական գործող չեմպիոնին հաղթել է վաղաժամ: 26-ամյա Ամոյանը հռչակվել է աշխարհի կրկնակի չեմպիոն:

Ներկայացնում ենք Ամոյանի չեմպիոնական գոտեմարտն ու պարգևատրման արարողությունը`

Ամոյանը Զագրեբում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին, 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակ էր տարել լեհ Մատեուշ Բերնատեի դեմ գոտեմարտում, իսկ քառորդ եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել էր թուրք Ահմետ Յիլմազին: Ամոյանը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Ալիռեզա Մորադ Աբդևալիին:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Կարդացեք նաև` 

«Գերազանց ելույթ». UWW-ն` Ամոյանի չեմպիոնության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ