Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը թարմացրել է նախկին մարզիչ Էրիկ տեն Հագի օրոք գրանցված հակառեկորդը, հայտնում է Opta-ն:
«Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում (0-2) կրած պարտությունը 4-րդ անընդմեջն էր պորտուգալացի մասնագետի համար:
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» 4 անընդմեջ պարտություն կրել էր մեկնարկային 13 խաղում, իսկ Ամորիմը բացասական ցուցանիշին հասել է 7 խաղում: