Logo

Ամորիմը մինչև «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելը մերժել է երկու ակումբի

15:04 / 03.11.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը մինչև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկ ստանալը մերժել է Լոնդոնի «Վեսթ Հեմին» և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրին»:

A Bola-ն հայտնում է, որ երկու ակումբներն էլ պատրաստ են եղել 10 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Լիսաբոնի «Սպորտինգին» 39-ամյա մասնագետի հետ պայմանագիրը վաղաժամ խզելու համար:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 1-ին էր հայտարարել Ամորիմի նշանակման մասին: Պորտուգալացին անգլիական ակումբում աշխատանքը կսկսի նոյեմբերի 11-ից:

Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում էր 2020 թվականից։ Նրա գլխավորությամբ Լիսաբոնի թիմը երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Պորտուգալիայի լիգայի գավաթում և մեկ անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ