«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում իր թիմից միայն հաղթանակ է սպասում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք լավ խաղալ և մրցունակ լինել: Գիտենք, որ դա մեծ խաղ է լինելու, և մենք միայն հաղթանակի ակնկալիք ունենք:
Հոլանդը շատ գոլեր է խփում, բայց ես կենտրոնացած եմ մեր թիմի վրա: Էռլինգին հարձակման գծում կփոխարինի այլ ֆուտբոլիստ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Մանչեսթերյան դերբին տեղի կունենա ապրիլի 6-ին «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով: