Logo

Ամորիմը կողմնորոշվել է, թե ում է ուզում տեսնել «Յունայթեդի» հարձակման գծում

14:32 / 23.04.2025• Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմում տեսնել Վիկտոր Օսիմհենին, հայտնում է The Mirror-ը:

Նիգերիացի հարձակվողն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Գալաթասարայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Նապոլիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 40 միլիոն ֆունտ վճարել՝ հարձակվողի տրանսֆերային իրավունքը գնելու համար: 

Օսիմհենը 2024 թվականին մոտ էր «Չելսի» կամ Սաուդյան Արաբիա տեղափոխությանը, սակայն գործարքների ձախողումից հետո նա վարձակալությամբ տեղափոխվեց «Գալաթասարայ»: 

Ռուբեն Ամորիմն այս մրցաշրջանի միջնամասում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով Էրիկ տեն Հագին:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ