«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի պատասխանել Մարկուս Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ հարցին Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Սաութհեմփթոնի» դեմ տնային խաղի նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ:
«Ռեշֆո՞րդը. ես միայն կենտրոնացած եմ վաղվա խաղում հաղթելու վրա: Կընտրեմ այն ֆուտբոլիստներին, որոնք, իմ կարծիքով, լավագույնն են վաղվա խաղում հաղթելու համար: Միայն դրա մասին եմ մտածում»,- Ամորիմի խոսքը մեջբերում է BBC-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: