«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոստովանել է, որ թիմի պաշտպան Հարի Մագուայրը խաղից դուրս վիճակից է հաղթական գոլ խփել «Լեսթերի» դեմ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի տնային խաղում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Գոլը խաղից դուրս վիճակից էր: Մենք պետք է VAR ունենանք: Այն պետք է լիներ այստեղ՝ գոլը չեղարկելու համար:
Դժվար է Ռուդ վան Նիստելռոյի համար, դժվար է մրցակցի համար»,- ասել է պորտուգալացի մասնագետը խաղից հետո:
Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղի ավելացված ժամանակի երրորդ րոպեին անգլիացի պաշտպանը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավել է նախկին թիմի դարպասը` 2-1 հաշվով կամային հաղթանակ պարգևելով «Մանչեսթեր Յունայթեդին»:



