Logo

Ամորիմը՝ Կազեմիրոյին խաղաժամանակ չտրամադրելու մասին

20:41 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը բացատրել է, թե ինչու է բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղաժամանակ ստանում, հաղորդում է Hayters-ը:

«Ես պետք է ընտրեմ խաղացողին այն հատկանիշներով, որոնք տեսնում եմ խաղում: Այսպիսով՝ ամեն ինչ պարզ է. ես պետք է ընտրություն կատարեմ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Կազեմիրոն նախորդ 13 հանդիպումներից 10-ում խաղաժամանակ չի ստացել:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր 22 հանդիպում, խփել է 3 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա