«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է անգլիական թիմի կադրային խնդիրների մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կոբի Մեյնուն և Բրունու Ֆեռնանդեշը վերականգնվում են: Կոբին ավելի շուտ կվերադառնա, քան Բրունուն։ Մաթեյս դե Լիխտն ու Հարի Մագուայերն ապաքինվել են, բայց պատրաստ չեն առաջիկա խաղին»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


