«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը «Լիվերպուլի» դեմ հանդիպման (2-2) վերջում մանկունիական ակումբին հաշվի մեջ առաջ մղելու բավական լավ հնարավորություն է ունեցել, սակայն բարձր է հարվածել:
Անգլիացի պաշտպանի՝ նպաստավոր դիրքից վրիպմանը բուռն են արձագանքել թիմակիցներն ու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը:
20 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով 13-րդ տեղում է, «Լիվերպուլը» 46 միավորով առաջատարն է, մոտակա հետապնդող «Արսենալին» գերազանցում է 6 միավորով, ընդ որում՝ լոնդոնցիներից 1 խաղ պակաս է անցկացրել:


