«Սպորտինգի» ներկայիս և «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին, որի դեմ այսօր մրցելու է պորտուգալական թիմը: 39-ամյա մասնագետի համար այդ խաղը նախավերջինն է լինելու Մանչեսթեր տեղափոխվելուց առաջ:
«Ինձ համար կարևոր է, որ այս խաղում ինձ գնահատեն որպես «Սպորտինգի» մարզիչ, այլ ոչ թե «Յունայթեդի»:
Հասկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար ցավալի է, բայց «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույնն թիմն է: Իսկ Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է»,-
պորտուգալացու խոսքն է փոխանցում Eurosport-ը: