Logo

Ամորիմ. ««Մանչեսթեր Յունայթեդի» նպատակը Պրեմիեր լիգան հաղթելն է»

00:41 / 03.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ ակումբի նպատակն Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթելն է.

««Մանչեսթեր Յունայթեդի» նպատակը Պրեմիեր լիգան հաղթելն է։ Գիտեմ, որ պարտվում ենք, բայց մեր նպատակը չի փոխվում։ Դժվար է ասել` որքան ժամանակ կպահանջվի դրա համար։ Մենք նպատակ ունենք և շարժվում ենք առաջ։

Անհնար է հստակ իմանալ, սակայն ժամանակի ընթացքում սկսում ես հասկանալ, որ ֆուտբոլիստներն առաջընթաց են գրանցում, իսկ մենք ավելի լավ ենք խաղում լիգայում։ Տեսնենք` ապագայում ինչ կլինի»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ մանկունիական ակումբն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Ֆուլհեմին» և մրցաշարում ավարտեց մրցելույթը։ Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 27 խաղում 33 միավոր է վաստակել և 14-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ