Logo

Ամորիմ. «Կարող ենք պարտվել «Գրիմսբիին» և հաղթել ցանկացած թիմի»

14:25 / 21.09.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսիի» դեմ տնային խաղում 2-1 հաշվով հաղթանակը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Երեք միավոր։ Սա թափ հավաքելու փորձ է։ Մենք չենք կարող մոռանալ, որ շատ ենք տառապում, երբ լավագույն վիճակում չենք, երբ չենք ցուցադրում մեր լավագույն խաղը:

Մենք կարող ենք պարտվել «Գրիմսբիին» և հաղթել ցանկացած թիմի։ Մենք պետք է դա հաշվի առնենք հաջորդ շաբաթ»,- ասել է պորտուգալացին:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ