Logo

Ամորիմ. «Հունվարին պարտվեցինք, բաց թողեցինք Ռեշֆորդին և Անտոնիին, նրանց փոխարինողներ չբերեցինք»

17:47 / 27.04.2025• Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, անդրադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայում 15-րդ տեղում գտնվելուն, նշել է` դա այն բանի հետևանքն է, որ հունվարին հրաժեշտ են տվել հարձակման գծի խաղացողներ Մարկուս Ռեշֆորդին և Անտոնիին` չբերելով փոխարինողներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Հունվարին մենք պարտվեցինք, և դուք խոսում եք Ռեշֆորդի ու Անտոնիի մասին: Մենք կորցրինք այս խաղացողներին ու նոր խաղացողներ չբերեցինք։

Դա ռիսկ էր, բայց կարծում եմ, որ այստեղ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան այս մրցաշրջանում ևս 10 գոլ խփելը։ Մենք փորձում ենք անել ավելի կարևոր բան»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Ռեշֆորդը վարձավճարով հանդես է գալիս Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայում», Անտոնին` անդալուզական «Բետիսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ