Logo

Ամորիմ. «Հավանաբար սա վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է պատմության մեջ»

13:56 / 20.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Բրայթոնից» կրած 1-3 հաշվով պարտությունը, գրում է The Athletic-ը։

«Պրեմիեր լիգայի 10 խաղից միայն երկուսն ենք հաղթել։ Պատկերացրեք, թե ինչ վիճակում են ակումբի երկրպագուները։ Գալիս է նոր գլխավոր մարզիչ և նախորդից շատ է պարտվում։ Պետք է հաղթահարենք այս իրավիճակը։

Հավանաբար սա վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է պատմության մեջ։ Գիտեմ` լրագրողներին ամպագորգոռ վերնագրեր են հարկավոր, բայց այսպես եմ ասում, որպեսզի գիտակցենք և փոխենք իրավիճակը»,- նշել է պորտուգալացի մասնագետը։

Մանկունիական ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 26 միավորով 13-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա