Logo

Ամորիմ. «Ֆեռնանդեշը և Մայնուն չեն մասնակցի «Նյուքասլի» դեմ հանդիպմանը»

21:29 / 22.12.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը տեղեկացրել է, որ վնասվածք ստացած Կոբի Մայնուն և թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը չեն մասնակցի դեկտեմբերի 26-ին «Նյուքասլի» դեմ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մայնուն և Բրունուն չեն խաղա «Նյուքասլի» դեմ։ Մենք անպայման լուծում կգտնենք, անկասկած։ Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ հարձակման գծի ֆուտբոլիստներ Ամադ Դիալոն ու Բրայան Մբյոմոն էլ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար 1 ամիս կբացակայեն թիմի հայտացուցակից:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ