Logo

Ամորիմ. «Ես այնքան ժամանակ չեմ ստանա, որքան Արտետան»

18:57 / 07.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ թիմ կառուցելու համար իրեն այնքան ժամանակ չեն հատկացնի, որքան Միկել Արտետային «Արսենալում», հայտնում է Sky Sports-ը:

«Ես այնքան ժամանակ չեմ ստանա, որքան Արտետան: Ես զգում եմ դա: «Մանչեսթեր Յունայթեդն» այլ ակումբ է: Այն, թե ինչպես Արտետան կարողացավ հաղթահարել դժվարությունները, պետք է ոգեշնչի բոլորին»,- ասել է պորտուգալացին:

Արտետայի գլխավորությամբ առաջին 3 մրցաշրջանում «Արսենալը» չի կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Ամորիմի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 48 հնարավորից վաստակել է 18 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ