Logo

Ամորիմ. «Դեռ չունենք լավագույն տեղերի համար պայքարելու մակարդակ»

13:28 / 25.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի խաղամակարդակի մասին, հայտնում է լրագրող Լաուրի Ուայթվելը:

«Մենք անդադար խոսում ենք խաղի որակի և թիմի ներկայիս մակարդակի մասին: Կարող եմ ասել, որ այս պահին նույնիսկ մոտ չենք այն խաղամակարդակին, որը թույլ կտա պայքարել լավագույնների դեմ:

Հաղթելու համար պետք է կատարյալ լինել, բայց մեր ներկայիս խաղամակարդակը հեռու է այդպիսին համարվելուց»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան թիմը 12 խաղից հետո վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ