Logo

Ռուսաստանի առաջնության ամսվա լավագույն մարզիչը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:43 / 30.09.2022ՍՊՈՐՏ
Վալերի Կարպին

«Ռոստովը» գլխավորող Վալերի Կարպինը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Սեմակը («Զենիթ»), Ալեքսանդր Ստորոժուկը («Կրասնոդար»), Միխայիլ Գալակտիոնովը («Նիժնի Նովգորոդ») և Դմիտրի Պյատիբրատովը («Ֆակել»):

Սեպտեմբերին «Ռոստովը», որի կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, հաղթել էր Մոսկվայի «Տորպեդոյին» (1-0), «Սպարտակին» (4-2) և Սամարայի «Կռիլյա Սովետովին» (2-1): Վերջին խաղում Բայրամյանը գոլի հեղինակ էր դարձել:

Հիշեցնենք, որ Վալերի Կարպինը գլխավորում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ