«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Սոֆիան Ամրաբատը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում առաջին անգամ հայտնվել էր մեկնարկային կազմում:
Խաղից հետո մարոկացին կատակել է իր խաղային դիրքի վերաբերյալ.
«Ես մարզչին ասել եմ, որ ցանկացած դիրքում պատրաստ եմ խաղալ: Եթե կարիքը լինի, նույնիսկ կարող եմ դարպասապահ խաղալ»,-ասել է Ամրաբատը, ում խոսքը մեջբերում է ESPN-ը:
Ամրաբատը վարձակալությամբ է տեղափոխվել «Յունայթեդ» իտալական «Ֆիորենտինայից»: