ԱՄՆ-ում ավարտին մոտեցող թենիսի կանանց WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը կվիճարկեն ֆրանսիացի Կարոլին Գարսիան ու բելառուս Արինա Սոբոլենկոն։
Կիսաեզրափակիչում Գարսիան 6:3, 6:2 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիին, իսկ Սոբոլենկոն 3 սեթում ուժեղ է գտնվել աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկից՝ 6-2, 2-6, 6-1։
7-րդ ռակետ, 24-ամյա Սոբոլենկոն չորրորդ թենիսիտուհին է, որին հաջողվում է մեկ մրցաշարի ընթացքում հաղթել WTA-ի դասակարգման աղյուսակում 1-3-րդ տեղերը զբաղեցնող մարզուհիներին։ Նախկինում դա հաջողվել էր Շտեֆի Գրաֆին, Սերենա ու Վինուս Ուիլյամս քույրերին։