Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Թուրինում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ:
B խմբի երրորդ տուրում Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը երկու սեթում 7-6, 6-4 հաշվով առավելության հասավ աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի նկատմամբ: Զվերևն իսպանացուն հաղթեց 1 ժամ 57 րոպեում:
Այսպիսով, Զվերևը երրորդ հաղթանակը տարավ և խմբում գրավեց առաջին տեղը: Այս խմբից կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգրի տիրակաալը դեռ հայտնի չէ: Երեկոյան կմրցեն աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը և 8-րդ ռակետ, ռուս Անդրրեյ Ռուբլյովը: Այս մրցախաղի ելքից կախված կլինի` արդյոք Ալկարասը կշարունակի պայքարը, թե ոչ: