Թենիսի տղամարդկանց աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Թուրինում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում իտալացին 7-5, 6-2 հաշվով հաղթեց աշխարհի 7-րդ համար Ալեքս Դե Մինորին: Մրցախաղը տևեց 1 ժամ 52 րոպե:
Երրորդ տարին անընդմեջ Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ դուրս եկած Սիները վճռորոշ մրցախաղում կհանդիպի Կառլոս Ալկարաս - Ֆելիքս Օժե-Ալյասիմ դիմակայության հաղթողին:
ATP-ի Ամփոփիչ մրցաշարի մրցախաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


