Logo

Ամփոփիչ մրցաշար. Շվոյնտեկի «քամբեքը», Սաբալենկայի, Պաոլինիի, Գաուֆի հաղթանակները

23:54 / 03.11.2024Թենիս
null

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մեկնարկել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) Ամփոփիչ մրցաշարը։ Նոյեմբերի 2-3-ին կայացել են խմբային փուլի առաջին տուրի մրցավեճերը։

A խմբում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան (Բելառուս) 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել գործող օլիմպիական չեմպիոն Ցինվեն Չժենի (Չինաստան, 7-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 26 րոպե։

Խմբի մյուս մրցախաղում Յասմին Պաոլինին (Իտալիա, չորրորդ ռակետ) 7-6 (7-5), 6-4 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակիային (5-րդ ռակետ)։

Ամփոփիչ մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր, աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) B խմբում 4-6, 7-5, 6-2 հաշվով հաղթել է Բարբորա Կրեյչիկովային (Չեխիա, 13-րդ ռակետ)։ Երկրորդ սեթի մեկնարկում լեհ թենիսիստուհին մրցակցին թույլ էր տվել երկու բրեյք կատարել և պարտվում էր 0-3, սակայն կարողացավ «քամբեք» անել։

Առաջին տուրի վերջին մրցավեճում Կոկո Գաուֆը (ԱՄՆ, երրորդ ռակետ) 6-3, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջեսիկա Պեգուլայի (ԱՄՆ, 6-րդ ռակետ) նկատմամբ։

Երկրորդ տուրում կկայանան հետևյալ մրցավեճերը.

Ելենա Ռիբակինա - Ցինվեն Չժեն,

Արինա Սաբալենկա - Յասմին Պաոլինի,

Կոկո Գաուֆ - Բարբորա Կրեյչիկովա,

Իգա Շվյոնտեկ - Ջեսիկա Պեգուլա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ