Թենիսի կանանց աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ռիադում ընթացող WTA-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին 6-3, 3-6, 6-3 հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ համար Ամանդա Անիսիմովային: Սաբալենկան ԱՄՆ-ն ներկայացնող ռուս թենիսիստուհուն հաղթեց 2 ժամ 21 րոպեում:
Sabalenka digs deep
— wta (@WTA) November 7, 2025
She defeats Anisimova 6-3, 3-6, 6-3 and books her spot in the final!#WTAFinalsRiyadh pic.twitter.com/EQnfwTNNvF
Սաբալենկան նոյեմբերի 8-ին տարվա Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը կվիճարկի աշխարհի 6-րդ ռակետ Ելենա Ռիբակինայի հետ, մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհին կիսաեզրափակիչում 4-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ էր տարել ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի դեմ մրցախաղում:


