Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհի Ելենա Ռիբակինան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ WTA-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:
Թենիսի կանանց աշխարհի 6-րդ համարը կիսաեզրափակիչում 4-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ տարավ ամերիկուհի Ջեսիկա Պեգուլայի դեմ մրցախաղում: Ռուս թենիսիստուհին աշխարհի 5-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 5 րոպեում:
Ռիադում ընթացող մրցաշարի մյուս կիսաեզրափակիչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան և չորրորդ համար Ամանդա Անիսիմովան:


