Թուրինում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը և ձևավորվեցին կիսաեզրափակիչի զույգերը:
A խմբից առաջին տեղով կիսաեզրափակիչ դուրս եկավ իտալացի Յանիկ Սիները: Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի B խմբում երկրորդ տեղը գրաված 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի հետ:
B խմբում առաջին տեղը զբաղեցրած աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը կիսաեզրափակիչում կհանդիպի A խմբից երկրորդ տեղով դուրս եկած աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին:
Կիսաեզրափակիչները կանցկացվեն նոյեմբերի 16-ին, եզրափակիչը` նոյեմբերի 17-ին:
Fast Media-ի հեռուստաալիքները հեռարձակում են Ամփոփիչ մրցաշարի հանդիպումները: