Թուրինում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ աշխարհի 8-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթողը «Կարմիր» խմբի երկրորդ տուրում 1 ժամ 7 րոպե տևած պայքարում 6-4, 6-1 հաշվով առավելության հասավ ռուս Անդրեյ Ռուբլյովի (7-րդ ռակետ) նկատմամբ:
Այս հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր:
Սերբ թենիսիստը 237-րդ հաղթանակը տարավ դասակարգման աղյուսակի թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում (107 պարտություն): Այս ցուցանիշով նա թարմացրեց սեփական ռեկորդը։


