Իտալիայի Թուրին քաղաքում մեկնարկեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարը։
A խմբի առաջին մրցավեճում Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ) 6-4, 6-3 հաշվով վստահ հաղթանակ տարավ աշխարհի չորրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևի (Ռուսաստան) նկատմամբ։ 6-րդ ռակետն առավելության է հասել 1 ժամ 21 րոպեում։
A խմբի մյուս մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները (Իտալիա)` Երևանի ժամանակով 23:30-ից սկսած, մրցելու է Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 8-րդ ռակետ) դեմ։
Հիշեցնենք, որ մրցաշարի մյուս խմբում ընդգրկվել են նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, երկրորդ ռակետ), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երրորդ ռակետ), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 7-րդ ռակետ) և Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան, 9-րդ ռակետ)։