Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ WTA-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ:
Բելառուս թենիսիստուհին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվող մրցաշարի կիսաեզրափակիչում երկու սեթում 6-7, 3-6 հաշվով պարտվեց աշխարհի երրորդ ռակետ, ամերիկուհի Կորի Գաուֆին: Մրցախաղը տևեց 1 ժամ 49 րոպե:
Գաուֆը տիտղոսը կվիճարկի աշխարհի 7-րդ ռակետ, չինուհի Ցինվեն Չժենի հետ, որը կիսաեզրափակիչում 6-3, 7-5 հաշվով հաղթել է աշխարհի 13-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովային: Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: