Logo

Ամփոփիչ մրցաշար. Աշխարհի 5-րդ ռակետի կամային հաղթանակը

20:28 / 14.11.2024Թենիս
null

Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում աշխարհի 5-րդ ռակետ Թեյլոր Ֆրիցը երկրորդ հաղթանակն է տարել։

Երրորդ տուրում ամերիկացի թենիսիստը 5-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 9-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 2 ժամ 9 րոպե։

27-ամյա Ֆրիցը A խմբում 2 միավորով երկրորդ տեղում է և հավակնում է կիսաեզրափակիչ դուրս գալուն, Դե Մինորը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ու ավարտեց մրցելույթը։

Խմբի մյուս մրցավեճում Յանիկ Սիները (Իտալիա, առաջին ռակետ)` Երևանի ժամանակով 23:30-ից սկսած, մրցելու է Դանիլ Մեդվեդևի (Ռուսաստան, չորրորդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ