Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով է մեկնարկել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա Ամփոփիչ մրցաշարում։
Իտալացի թենիսիստը A խմբում 6-3, 6-4 հաշվով առավելության է հասել Ալեքս Դե Մինորի (Ավստրալիա, 8-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 24 րոպե։
Հիշեցնենք, որ A խմբի մյուս խաղում Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 6-րդ ռակետ) 6-4, 6-3 հաշվով պարտության է մատնել Դանիլ Մեդվեդևին (Ռուսաստան, չորրորդ ռակետ)։
Նոյեմբերի 11-ին կկայանան B խմբի հետևյալ մրցախաղերը.
Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երրորդ ռակետ) - Կասպեր Ռուդ (Նորվեգիա, 7-րդ ռակետ)` 17:00
Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, երրորդ ռակետ) - Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան, 9-րդ ռակետ)` 23:30