Logo

Ամփոփիչ մրցաշար. Ալկարասն անակնկալ պարտություն կրեց

18:40 / 11.11.2024Թենիս
null

Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում Կառլոս Ալկարասը (Իսպանիա) մեկնարկեց պարտությամբ։

B խմբի առաջին մրցախաղում աշխարհի երրորդ ռակետը 1-6, 5-7 հաշվով պարվեց 7-րդ ռակետ Կասպեր Ռուդին։ Նորվեգացի թենիսիստը հաղթեց 1 ժամ 27 րոպեում։

Այս խմբի առաջին տուրի մյուս մրցավեճում Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, երկրորդ ռակետ) Երևանի ժամանակով 23:30-ից սկսած մրցելու է Անդրեյ Ռուբլյովի (Ռուսաստան, 8-րդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ