Logo

Մ23 ԱԱ․ Մալխաս Ամոյանը և Գևորգ Թադևոսյանը կիսաեզրափակիչում են

Հեղինակ
FastNews
16:21 / 17.10.2022• Ըմբշամարտ
Մալխաս Ամոյան-Գևորգ Թադևոսյան

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներից երկուսը դուրս եկան կիսաեզրափակիչ։

Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ գոտեմարտում մրցեց ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ Երեկոյան մրցահերթում 23-ամյա Ամոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Նաո Կուսակայի հետ։

Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), իսկ 1/8 եզրափակիչում 3-0 հաշվով ուժեղ էր գտնվել մեքսիկացի Ալեքսիս Բենիտես Կաստրոյից։

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնեց հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ղազախ Մակսատ Սաիլաուն։

Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0։

1/8 եզրափակիչից պայքարը սկսած ու մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին հաղթած Հրաչյա Պողոսյանը (63 կգ) երկրորդ գոտեմարտում 1-3 հաշվով պարտվեց վրացի Գիորգի Շոթաձեին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ