Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջության չեմպիոնի տիտղոսը նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) գրառում է կատարել սոցցանցերում:
«Անցել ենք դժվար ճանապարհ և դեռ պետք է անցնենք։ Շնորհակալ եմ բոլորիցդ: Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգին։ Այս հաղթանակը բոլորինս է»,- գրել է մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը:
Հիշեցնենք, որ նախօրեին 4 հաղթանակ տանելուց հետո 23-ամյա Ամոյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 18-ին 7-2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդրրին Գուտուին:
Մրցումային 2 օրերի ընթացքում Հայաստանը 3 մեդալ է նվաճել Մ23 ԱԱ-ում։ Բրոնզե մեդալի է արժանացել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձել է փոխչեմպիոն։