ԱՄՆ-ում արտադրվել է գարեջու Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության պատվին:
Ֆլորիդայում Prison Pals Brewing ընկերությունը վաճառքի է հանել GOAT Beer գարեջուրը, որի վարդագույն տարայի վրա պատկերված է «10» թիվը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի չեմպիոնն ամերիկյան ակումբում նորամուտը կնշի մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ հուլիսի 22-ին կայանալիք խաղում:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Փարիզի ՊՍժ-ի կազմում՝ անցկացրած 41 խաղում դառնալով 21 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ:


