MMA-ի կազմակերպիչները հիասթափված են, որ UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Իսլամ Մախաչևը հրաժարվել է մասնակցել ապրիլին կայանալիք UFC-300 հոբելյանական մրցաշարին:
«Մենք UFC 100-ում և UFC 200-ում աստղային հզոր կազմ հավաքեցինք: Այս անգամ նույնպես փորձում ենք ուժեղ քարդ ստանալ, բայց ոչինչ դեռ չի ստացվում: Հույս ունեինք մրցաշարում տեսնել Մախաչևին և Չարլզ Օլիվեյրային, սակայն ինձ ասացին, որ այդ ժամանակ Ռամադանի տոնն է, Իսլամ Մախաչևը վնասվածք ունի, իսկ Խաբիբը չի դրժի հորը տված խոստումը»,- From The Stands Յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է MMA-ի հանրահայտ վերլուծաբան Բրայան Քեմբելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մախաչևը սոցցանցերում գրառում էր կատարել և հայտնել էր, որ Հունիսի 8-ին UFC PPV-ում կմենամարտի Ջասթին Գեյջիի հետ։ Նոյեմբերին էլ UFC MSG-ում կմրցի Օլիվեյրա – Ծառուկյան մենամարտի հաղթողի հետ: