Logo

ԱՄՆ-ի հավաքականն առաջինն է ժամանել Կատար

11:31 / 11.11.2022Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը դարձել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը ժամանած առաջին թիմը, հայտնում է Gulf News-ը:

ԱՄՆ-ի հավաքականը հանգրվանել է Marsa Malaz Kempinsk հյուրանոցում, որը գտնվում է արհեստական կղզում՝ մայրաքաղաք Դոհայից հյուսիս:

Վերջնական հայտացուցակում տեղ գտած որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ թիմի ավագ Քրիստիան Պուլիշիչը, դեռևս կմնան Եվրոպայում, քանի որ այս հանգստյան օրերին ազգային առաջնություններում կկայանան հերթական տուրերը:

Մրցաշարի խմբային փուլում ամերիկացիները կմրցեն Անգլիայի, Իրանի ու Ուելսի թիմերի հետ: Առաջին տուրում ԱՄՆ-ն կհանդիպի Ուելսին:

Հիշեցնենք, որ աշխարհի 22-րդ առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Կատարն առաջին անգամ է ընդունելու Մունդիալը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի 32 հավաքական: Գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա