ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բռնցքամարտի ֆեդերացիաները մտադիր են դուրս գալ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (IBA): Փոխարենը նրանք կստեղծեն բռնցքամարտի համաշխարհային նոր կազմակերպություն (World Boxing):
Inside the Games-ի հաղորդմամբ՝ երկու ֆեդերացիաներին պատրաստվում են միանալ ևս մի քանի եվրոպական երկրների բռնցքամարտի ֆեդերացիաներ: Նրանք դժգոհ են IBA-ի այն որոշումից, որով Ռուսաստանի և Բելառուսի բռնցքամարտիկներին թույլ է տրվել իրենց պետական դրոշի ներքո վերադառնալ միջազգային հարթակ:
Հաղորդվում է նաև, որ World Boxing-ը կզբաղվի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացմամբ:
Հիշեցնենք, որ IBA-ն զրկված է օլիմպիական վարկանիշային մրցաշարեր անցկացնելու իրավունքից: Այդ մրցաշարերն անցկացնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):