Logo

Երկրպագուները քննադատել են հայտնի բռնցքամարտիկին Ֆերգյուսոնի հետ հանդիպմանը վարքագծի համար (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:18 / 28.08.2022Ֆոտո
null

Միջին քաշային կարգում (մինչև 63.5 կգ) աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Ամիր Խանը քննադատության թիրախում է հայտնվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ հանդիպումից հետո:

35-ամյա բռնցքամարտիկը, որը 2022 թվականի մայիսին ավարտել է մարզական կարիերան, «Օլդ Թրաֆորդում» հանդիպել է սըր Ալեքսի հետ: Զրույցի ընթացքում շոտլանդացի նախկին մարզիչը բարձր է գնահատել Խանի ֆիզիկական վիճակը:

Ամեն ինչ լավ կլիներ, եթե Ամիր Խանը չորոշեր շոշափել 80-ամյա Ֆերգյուսոնի փորը: Կատակելով Ֆերգյուսոնի ֆիզիկական վիճակի վերաբերյալ՝ նրանք մի քանի հիշարժան լուսանկար են արել:

Չնայած խաղաղ շփմանը՝ երկրպագուները չեն հանդուրժել Ամիր Խանի վարքագիծը՝ համարելով, որ նա իր պահվածքով վիրավորել է լեգենդար մարզչին:

«Չեմ կարողանում հավատալ, որ Ամիր Խանը շոշափում է Ֆերգյուսոնի փորը: Այս տղան ամբողջությամբ խաթարեց Ֆերգիի անդորրը: Հավանաբար, Ֆերգյուսոնը տուն գնալուց հետո անմիջապես մենամարտել է Խանի ստվերի հետ հայելու առաջ»,- գրել է երկրպագուներից մեկը:

Երկրպագուների մյուս մասն էլ Ամիր Խանին քննադատում է Ինստագրամում հրապարակած տեսանյութի մակագրությունը Վիքիպեդիայից վերցնելու համար:

«Ուրախ եմ հանդիպել սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում: Նա առավել հայտնի է նրանով, որ 1986-2013 թվականներին գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա լայնորեն համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն մարզիչներից մեկը»,- գրել է Խանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա