Logo

Ամին Ադլին տեղափոխվեց «Բորնմութ»

13:48 / 21.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Բորնմութը» հայտարարել է մարոկկացի կիսապաշտպան Ամին Ադլիի տրանսֆերի մասին: 

25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է հինգ տարվա պայմանագիր:

Ըստ Ֆլորիան Պլետենբերգի՝ «Բալերը» 21 միլիոն եվրո են վճարել Լևերկուզենի «Բայերին»: Եվս 9 միլիոն եվրո գերմանական ակումբը կարող է ստանալ որպես հավելավճար: 

Ադլին Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանում 20 խաղում խփել էր 2 գոլ: Նա «Բայերի» կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ